‘Քաղաքացիները «ապահովագրված չեն» «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ դատերից’

808

Ընդդեմ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության՝ ներկայումս առկա է 10 դատական գործ, որոնք գտնվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, ինչպես նաև՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում: «Փաստինֆոյի» փոխանցմամբ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդդեմ այլ ապահովագրական ընկերությունների օրինակ` «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության, դեմ առկա է 6 դատական գործ, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի` 6, «Ռեսո» ապահովագրական ընկերությունների` 4:   Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ քաղաքացիները և կազմակերպություններն ընդդեմ ապահովագրական ընկերությունների դատարան են դիմում հիմնականում երկու պատճառով՝ ապահովագրական ընկերությունը չի ընդունում ապահովագրական պատահարի փաստի առկայությունը կամ ցածր է գնահատում պատճառված վնասի չափը: Ընդ որում, ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցումը վճարելուց խուսափելու նպատակով բերվում են տարբեր, հաճախ՝ մտացածին պատճառներ:   Կոնկրետ գործերի վերլուծությունը վկայում է, որ  «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության դեմ դատական գործերը վերաբերում են վերջինիս կողմից ապահովագրական հատուցումը վճարելուց ակնհայտ խուսափելուն: 

Մեր կողմից նշենք, որ iLur.am կայքի աշախատակիցներից մեկը նույնպես «բախտ» է ունեցել շփվել տվյալ ապահովագրական ընկերության հետ և նույնպես հաստատեց, որ «Ինգո Արմենիա»-ն մոտ կիսով չափ ցածր էր գնահատել կրած վանասը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիական ակցիա՝ ընդդեմ ոստիկանական ապօրինությունների’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքը կրկին ԼՂՀ-ն բանակցությունների սեղանին վերադարձնելու կոչ է արել’