‘
Այսօր մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են բողոքի ցույց անկացնել Կոմիտասի «Իդեալ» խանութի դիմաց: Արփի Ոսկանյանը Facebook-ում գրում է.
«Էսօր յոթ անց կես հավաքվում ենք Կոմիտաս փողոցի ԻԴԵԱԼ խանութի դիմաց, կարող է հետո նաև դիմացի մայթն անցնենք (ուշացողների համար եմ ասում)՝ Մխիկի եղբորը պատկանող տխրահռչակ ԿՈՄԻՏԱՍ սրճարանի դիմաց, որի աշխատողների ստորագրությունների հիման վրա են յոթանասնամյա Ամալյա Նազարեթյանին խցկել հոգեբուժարան։ Ազատելու ենք քեզ, սիրելի տատիկ ջան, պինդ կաց մենակ, չխելագարվես…»:
Հիշեցնենք, որ 70-ամյա Ամալյա Նազարեթյանին հարկադրաբար հոգեբուժարան են տեղափոխել: Պատճառն այն է, որ կինը մինչ այդ լարված հարաբերություններ է ունեցել իր բնակարանի ներքեւում գտնվող «Իդեալ» խանութի տնօրինության հետ: Մամուլի հրապարակումներից հետագայում պարզվել է, որ նրան հոգեբուժարան տեղափոխելու համար «ջանացել են» հարեւանությամբ գտնվող «Կոմիտաս» սրճարանի 4 աշխատակիցները:
Նշենք, որ սա առաջին բողոքի ակցիան չէ: Նախկինում քաղաքացիները նման ակցիա անցկացրել են կառավարության շենքի դիմաց:
‘