‘Քաղաքացիները Տարոն Մարգարյանից պահանջում են վերացնել Ռուսաստանի դրոշները հանրային տրանսպորտից’

1010

Մի շարք քաղաքացիներ բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և պահանջում են հանել Երևանի հանրային տրանսպորտում հանդիպող ՌԴ պետական դրոշները:

Նամակը ներկայացնում ենք ստորև.

Բաց պահանջագիր Տարոն Մարգարյանին.

Երևան քաղաքի հանրային որոշ փոխադրամիջոցներում տեսանելի և խոշոր չափսերով տեղադրված են Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշներ, մասնավորապես դրոշը. որոշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին, որոշներն՝ առանձին (օրինակ՝ 26, 53 համարների ավտոբուսներում):

Սույն նամակով պահանջում ենք պարզել, թե ինչու է այլ երկրի պետականության խորհրդանիշը հայտնվել Երևանի հանրային տրանսպորտում՝ հաշվի առնելով այն տարրական հանգամանքը, որ երևանյան ավտոբուսները և երթուղային տաքսիները ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ չեն, հետևաբար, չեն կարող արտահայտել այդ պետության հետ որևէ առնչություն:

Երկրորդ, պահանջում ենք ամենակարճ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և ապահովել Ռուսաստանի Դաշնության խորհրդանիշների հեռացումը հանրային տրասպորտից, ՌԴ հետ առնչություն չունեցող այլ հանրային վայրերից: Տեղեկացնում ենք, որ հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգը և ՀՀ ինքինիշխանությունը վերահաստատող այդ գործողությունները կիրականացնեն ինքնիշխան Հայաստանի քաղաքացիները:

 

Նախորդ հոդվածը‘Մարինե Պետրոսյան. Կա երկու տարբերակ, ես ընտրում եմ առաջինը ‘
Հաջորդ հոդվածը‘Բռնապետները՝ իշխանափոխությունից հետո’