‘Քաղաքացիներն անձնագիր ստանալիս ոստիկանապետի հետ գնում են ՕՎԻՐ. ՉԻ’

1824

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, անցել բոլոր ընթացակարգերը, կենսաչափական անձնագիր ստացել, ապա հայտարարել. «Ինձ համար չափազանց կարեւոր էր տեսնել, թե ինչպես են սպասարկում սովորական քաղաքացիներին»։

«Չորրորդ իշխանություն»-ը այս առիթով գրում է. «Դե իհարկե, սովորական քաղաքացիները հենց այդպես էլ վարվում են. ոստիկանապետ Գասպարյան Վովայի եւ 15-20 լրագրողի ուղեկցությամբ գնում են ՕՎԻՐ ու անձնագիր ստանում։ Բա ո՞նց։ Ո՞վ է տեսել մարդն առանց ոստիկանապետի ուղեկցության գնա անձնագիր ստանալու։

Անձնագրայինի աշխատակիցներն էլ, իհարկե, Տիգրան Սարգսյանին սպասարկել են այնպես, ինչպես սպասարկում են ցանկացած սովորական քաղաքացու. առանց հերթի ներս թողել, ներս մտնելուն պես ոտքի են ցատկել, լայն ժպտացել, սպասել, որ օպերատորները հասցնեն նկարել…»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘2013 թ. ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 42 հազար մարդ. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ի « խերը». Շաքարավազը, դեղերը, բենզինը և շատ այլ ապրանքներ կթանկանան. «168 ժամ»’