‘Քաղաքացին ընկել է Աղստեւ գետը’

635

Այսօր՝ հունիսի 30-ին, ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցի մոտակայքում քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստեւ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Խաչատրյանն ինքնուրույն դուրս է եկել գետից եւ դիմել Իջեւան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Նախորդ հոդվածը‘Դանակահարություն Լոռիի մարզում. 3 դանակահարվածների թվում է նաեւ գյուղապետը’
Հաջորդ հոդվածը‘Կահիրեում հակակառավարական բազմահազարանոց ցույց է սկսվել’