‘Քաղաքացին կերել է քվեաթերթիկը (Տեսանյութ)’

2849

Երեւանի 2/8 ընտրատեղամասում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին ստացել է իր քվեաթերթիկը,  կատարել իր ընտրությունը, հետո ծրարը կնքվել է, որից հետո քաղաքացին գոռացել է «Ոչ ռեժիմին» եւ «Ազատություն Տիգրան Առաքելյանին», հանել է քվեաթերթիկը, պատռել է եւ որպես բողոքի նշան՝ կերել է այն: Նշենք, որ այդ պահին ընտրատեղամասում է գտնվել Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը: Այդ մասին հայտնում է iLur.am-ի թղթակիցը՝ տեղամասից:

Նախորդ հոդվածը‘5/21. Թաղի «լավ տղաները» խանգարել են քվեարկության ընթացքը’
Հաջորդ հոդվածը‘8/18. Տարեց մարդու անձնագրով ներկայացած երիտասարդը փախել է տեղամասից’