‘Քաղաքացին պահածոյի տուփի մեջ հայտնաբերել է լաթի կտոր’

932

iLur.am-ին դիմել է Ալեքսան Սարգսյան անունով մի քաղաքացի, ում փոխանցմամբ՝ ինքը, բացելով «Էլիզա -Գոհար» ՍՊԸ-ին պատկանող արտադրանքի՝ շոգեխաշած մսի (գովյադինա) տարան, հայտնաբերել է լաթի կտոր: 

Նրա խոսքով՝ տուփի վրա նշված է, որ մթերքն արտադրվել է 01.03.2012- ին և ունի 3 տարի պահպանման ժամկետ: Սարգսյանը, որպես կոնտակտային համար թողնված 093-41-95-87 հեռախոսահամարին զանգահարելով, պարզել է, որ այն գոյություն չունի, նրան չի հաջողվել նաև նշված ընկերության մասին տեղեկատվություն հայտնաբերել համացանցում:

iLur.am-ը կդիմի Սպառողների ազգային ասոցիացիային հետաքննություն անցկացնելու համար:

Ստորև ներկայացնում ենք տուփի և հայտնաբերված լաթի լուսանկարները.

\"\"

 

\"\"

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյան. Գնացքը գնացել է, իսկ որոշ մարդիկ Ադրբեջանում մնացել են կայարանում ‘
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Պետրեուսն իր աղմկալի հրաժարականից հետո առաջին հարցազրույցն է տվել’