‘Քաղաքացին պնդում է, որ Արա Աբրահամյանի ընկերությունը հակաօրինական կերպով տիրացել է իր գույքին’

698

Քաղաքացի Լյուբով Փիլոյանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի Հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ  Արա Աբրահամյանին, որտեղ պատմում է, թե ինչպես վերջինիս պատկանող «Սոգլասիե Արմենիա» ընկերությունը հակաօրինական կերպով տիրացել է իր գույքին: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Ես` Հայաստանի քաղաքացիս, դիմում եմ ձեզ, որպեսզի հրապարակյնորեն արտահայտեմ իմ վրդովմունքը ձեր ընկերության`  “Սոգլասիե Արմենիա” ՓԲԸ-ի շահերի շրջանակներում հայտնված իմ գույքի հափշտակման կապակցությամբ:

Ինչպես գիտեք, դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ, ինձ, Արամի 38 հասցեով ծնողական տան սեփական բաժնեմասի փոխարեն, 2005թ. Երևանքի քաղաքապետարանի կողմից նույն հասցեով հատկացվել է հողատարածք (332.6 քառ.մ.): Այդ հողատարածքը տրամադրվել է ինձ` Երևանքի քաղաքապետարանի կողմից որպես փոխհատուցում իմ սեփականության փոխարեն որը գտնվումեր, Հյուսիսային պողոտայի իրացման գոտում “Սոգլասիե Արմենիա” ընկերության կողմից իրականացվող կառուցապատն  հատվտծում:

Սակայն այն ժամանակվանից` մինչ այժմ ես չկարողացա հողատարածքը որպես սեփականություն ձևակերպել, քանի որ Երևանի քաղաքապետարանը, “Սոգլասիե Արմենիա” ՓԲԸ-ի շահերից ելնելով, փորձեց անօրինական կերպով չեղյալ համարել ինձ այդ փոխհատուցումը տրամադրելու վերաբերյալ հաշտության համաձայնությունը: Այդ իսկ պատճառով ես ստիպված եղա մի քանի տարվա ընթացքում անցնել դատական դժոխքի բոլոր փուլերը և հասնել Հայաստանի դատական ատյանների կողմից իմ օգտին օրինական որոշման ընդունմանը:

Սակայն, դատարանում հասնելով օրինական վճիռների, ես չէի ենթադրում, որ ձեր “Սոգլասիե Արմենիա” ընկերությունը ավելի կբարդացնի իմ վիճակը և օգտագործելով ձեր հեղինակությունը, 2008 թվականին Երևանի քաղաքապետարանի հետ կկնքի մի մասի նկատմամբ իմ օրինական իրավունքներով ծանրաբեռնված լրացուցիչ հողատարածքի ուղղակի առքուվաճառքի հակաօրինական գործարք: Հենց 2008թ. “Սոգլասիե Արմենիա” ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև այդ գործարքն արդեն որերորդ տարին է, ինչ անօրինական խոչընդոտ է հանդիսանում` վերաքննիչ դատարանի կողմից հաստատված` 2005թ. հաշտության համաձայնությանը համապատասխան ինձ 332.6 քառ.մ. տրամադրելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռաբեկ դատարանի վերջնական որոշման կատարման համար:

Այնպես է ստացվել, որ “Սոգլասիե Արմենիա” ՓԲԸ-ն, Երևանի քաղաքապետարանի օգնությամբ, գործարք կնքելով դատաքննության ընթացքում, անօրինական կերպով յուրացրել է ինձ պատկանող գույքը, իսկ ներկայումս դատարանում քաղաքապետարանի հետ միասին ջանադրաբար փորձում է շրջանցել օրենքը և ամբողջությամբ ինձ զրկել որպես փոխհատուցում տրամադրված հողամասը ստանալու հնարավորությունից:

 “Սոգլասիե Արմենիա” ՓԲԸ ղեկավարությունը և իրավաբանները իմ հայցի դեմ իրենց բողոքներում, փորձելով ձեր հեղինակությամբ ներգործել դատարանների վրա, գրել են, որ դուք անձամբ հանդիպել եք իմ ընտանիքի անդամների հետ Մոսկվայում, սակայն խեղաթյուրելով այդ հանդիպումների փաստերը և նպատակները, հղում են կատարել ընկերության դեմ իմ հայցի վաղեմության ժամկետը իբր լրանալու վրա: Իրենց բողոքներում նրանք չեն հիշատակել, ինչպես դուք էիք ասում, որ ցանկանում եք օգնել (նաև իմ գույքը հափշտակելու այլ փորձի հետ կապված), առաջարկություններ էիք կատարում քաղաքապետարանի հետ իմ վեճը լուծելու հարցի կապակցությամբ և նշում էիք, որ ցանկացած դեպքում չեք խոչընդոտելու իմ կողմից հողատարածքը ստանալուն, որը իսկզբանէ  առանձնացվել է ինձ համար որպես փոխհատուցում:

Իմ դեպքը հանդիսանում է այն բանի ակնհայտ պատկերը, թե ինչպես են առանձին վերցված քաղաքացիների օրինական իրավունքները այլանդակորեն ոտնահարվում ազդեցիկ մարդկանց պատկանող խոշոր մասնավոր ընկերությունների, մասնավորապես ձեր ընկերության, կողմից: Ընդ որում, իմ դեպքում` երկու անգամ:

Առաջին անգամ` վերցնելով իմ սեփականությունը (քանդելով ծնողական տունը) ի օգուտ “Սոգլասիե Արմենիա” ՓԲԸ-ի, այսպես կոչված` “պետական կարիքների համար” և փոխարենը փոխհատուցում տրամադրելով (332.6 քառ.մ.), իսկ երկրորդ անգամ` իմ փոխհատուցումը անօրինական կերպով վաճառելով նույն “Սոգլասիե Արմենիա” ընկերությանը և զրկելով ինձ` այդ 332.6  քառ.մ. ստանալու հնարավորությունից:

Փորձելով վերականգնել արդարությունը, այսինքն պաշտպանել իմ գույքը, ես գրեթե 8 տարի ստիպված եմ եղել անցնել բոլոր դատական ատյաններով: Եվ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը չկատարող քաղաքապետարանի ու ՀՀ դատական ակտերի հարկադիր ծառայության դեմ բազմամյա դատական քաշքշուկներից հետո, ես ներկայումս վերադարձել եմ ելման կետ, քանի որ 332.6 քառ.մ. ձեր ընկերության օգտին անօրինական վաճառքի փաստը պաշտոնապես բացահայտվել է վերջերս` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե իմ կատարած հարցումից հետո:

Դրա համար էլ ես նորից ստիպված եմ եղել դիմել դատարան: Այժմ` որպեսզի վիճարկեմ իմ գույքի նկատմամբ անօրինական գործարքը:

Դա` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օլիգարխների շահերի միակողմանի պաշտպանության աղաղակող դեպք է, ընդ որում ամենա կացնային ձևով:

Արա Արշավիրի

Համաձայնեք, որ ցանկացած, անգամ այդ կերպ կնքված (ոչ միայն քաղաքացու իրավունքների, այլև` էթիկայի սովորական նորմերի աղաղակող խախտմամբ) շահավետ գործարքը չի կարող խթան հանդիսանալ որևէ հեռանկարային և արդար մասնավոր բիզնես սկսելու կամ զարգացնելու համար:

Գտնում եմ, որ Ձեզ, ինչպես հանրահայտ հասարակական գործչի, ով ներկայացնում է մեր հայրենակիցների շահերը  Հայաստանում և արտերկրում,  հարիր է պաշտպանել ՀՀ քաղաքացիներին, այլ ոչ թե նրանց հետ մտնել դատական վեճերի մեջ: Հավատացեք, դա Ձեր հեղինակությանը ոչինչ չի ավելացնի, այլ կդառնա Ձեր խոսքերի և գործերի անհամապատասխանության (առանձնացման) վառ օրինակ:

Կոչ եմ անում Ձեզ, որպես հասարակական գործչի (այլ ոչ թե սոսկ գործարարի) Ձեր ընկերության՝ «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ ղեկավարությանը հանձնարարել սկսել գործել իր անվանմանը համահունչ՝ արդարության վերականգնման ուղղությամբ, այլ ոչ թե քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումների ճանապարհով հակաօրինական կերպով տիրանալ ուրիշի գույքին»,- ասված է Լյուբով Փիլոյանի նամակում:

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը ԵՄ-ից պահանջում է գնահատական տալ քաղաքական հալածանքներին Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘Սանդրո Ռոսել. Որպես մարդ Մեսին ավելի լավն է, քան որպես խաղացող’