‘Քաղաքացի. Շնորհակալ եմ քաղաքապետարանին իմ գեղեցիկ կապտուկների համար’

1007

Ֆեյսբուքյան օգտատեր Օֆելի Մինասյանն իր էջում գրել է.

«Ի խորոց սրտի և մարմնիս մի շարք այլ մասերի` երախտիքիս խոսքն եմ ուզում հայտնել քաղաքապետարանին իմ գեղեցիկ կապտուկների համար. վստահ եմ , որ դաջվածքների սիրահարները անխոս կնախանձեին մարմնիս վրա տեղ գտած գեղեցիկ կապույտ պատկերին: Հիանալի փողոցներ ունենք մենք, սիրելի քաղաքապետարան: Դրանց շնորհիվ ես (և ոչ միայն ես) տվել և անցել եմ Եվգենի Պլյուշենկոյին: Միայն թե տեսնեիք` ի՜նչ արտասովոր թռիչքներ եմ ես անում օդում, այնուհետև նույնքան արտասովոր կերպով իջևանում աննկարագրելի սառույցների վրա: Շնորհակալ եմ,անչափ շնորհակալ»:

Նախորդ հոդվածը‘«Ռեալից» անունը մնաց, «Բարսելոնան» եւ «Աթլետիկոն» դեռ չեն ձանձրացել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ պատվիրակությունն ընտրություններից առաջ կժամանի Հայաստան ‘