‘
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին՝ Սահմանադրությամբ նախատեսված 6-ամյա ժամկետը լրանալու կապակցությամբ:
Ա.Հովսեփյանը հրաժեշտի խոսք է ունեցել, որտեղ մի շարք կեղծ պնդումներով է հանդես եկել, մասնավորապես՝ նշել է, որ ծառայել է իր հայրենիքին և պետականությանը, իսկ վերջում հայտարարել է, որ ինքն ամեն ինչ արել է, որ դատախազության համակարգի առջև դրված բոլոր խնդիրները լուծվեն արդարադատության, օրենսդրության սահմաններում :
Հիշեցնենք միայն, որ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանում եղել է հարյուրից ավելի քաղաքական բանտարկյալ, իսկ մարտի 1-ի տասը զոհերի մեղավորները մինչ այժմ չեն հայտնաբերվել և պատասխանատվության չեն ենթարկվել: Նշենք նաև, որ Հովսեփյանի օրոք կեղծվել են 5 համապետական ընտրություններ, և ընտրակեղծարարներից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Մինչ այժմ Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կեղծ մեղադրանքով գտնվում է բանտում:
Ահա այսպես է Աղվան Հովսեփյանը ծառայել հայրենիքին և պետականությանը:
Սա Աղվան Հովսեփյանի՝ հայրենիքին և պետականությանը «ծառայելու» ամեևին ոչ ամբողջական ցուցակն է:
‘