‘Քաղցկեղից բուժված արգենտինացի Խոնաս Գուտյերեսը կվերադառնա «Նյուքասլի» գլխավոր թիմ’

450

Անգլիական «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն նշել է, որ կիսապաշտպան Խոնաս Գուտյերեսը կարող է վերադառնալ գլխավոր թիմ: Դեկտեմբերի 22-ին ֆուտբոլիստն անցել է քիմիաթերապիայի կուրս և բուժվել քաղցկեղից: Գուտյերեսը վերսկսել է մարզումները և մասնակցել «Նյուքասլի» երիտասարդական թիմի հանդիպմանը:

«Կարծում եմ՝ նա կկարողանա գլխավոր թիմին միանալ հունվարին կամ փետրվարին»,- Պարդյուի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Կիսապաշտպանն Արգենտինայի հավաքականում անցկացրել է 22 հանդիպում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին նրա մոտ ախտորոշվել էր ամորձիների քաղցկեղ:

Նախորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Ով է Ամալ Քլունին. Պարզաբանում է Հ.Սասունյանը’