‘Քաղցկեղի դեմ նոր դեղերի ստեղծման համար հիմք են հանդիսացել գենետիկական համակարգի խափանումները’

1019

Forbes  ամսագիրը գրում է, որ այժմ Դալասում ապրող մի մարդու արյան մեջ խոլեստերինը այնքան ցածր է (սովորական մարդու 1/6-ի չափով), որ գիտնականների կարծիքով՝ ինչքան էլ փորձի, միևնույն է՝ իրեն չեն սպառնում սրտի հիվանդությունները: Միևնույն ժամանակ Բեռլինի հիվանդանոցում կարելի է հանդիպել մի չորս տարեկան երեխայի՝ անհավատալի զարգացած մկաններով, ով  յուրքանչյուր ձեռքով կարող է բռնել 3 կգ քաշով հանտել:

Ամսագիրը գրում է, որ այդպիսի մարդիկ գենետիկական մուտանտներ են, եւ ասես՝ դուրս եկած լինեն հայտնի «X-men» ֆիլմից: Նրանք բացում են ճանապարհը դեպի մարդկային առողջության ապագան, որով էլ հենց առաջ է շարժվում «Regeron Pharmaceuticals» ընկերության հիմնադիրներից մեկը՝ 53-ամյա Ջորջ Յանկոպուլոսը:  Նրա կողմից դեղերը մշակվում են սրտի մուտացիաների հիման վրա, որն իր հերթին համարվում է դեղագործության մեջ ամենահիանալի նորարություններից մեկը:

Մյուս տեսակի դեղի ստեղծման համար հիմք են հանդիսացել չորս տարեկան երեխայի օրգանիզմում կատարված  հետազոտությունները: Տվյալ երեխան կարող է օգնել այն  քաղցկեղով հիվանդներին, ում մոտ նկատվում է մկանների թուլություն: Յանկոպուլոսի  հաջորդ՝ ասթմայի, ռևմատիզմանման հոդաբորբի և քաղցկեղի դեմ դեղերը այժմ անցնում են կլինիկական թեսթեր: Նրանցից բոլորը ստեղծվել են իր թիմի կողմից մշակված յուրահատուկ մեթոդով: Մարդկային մկանների մեջ ներարկվում է ԴՆԹ-ի մի շղթա, իսկ հետագայում ստացված տվյալների հիման վրա ստեղծում են մարդկանց համար նախատեսված հատուկ դեղեր:

Յանկոպուլոսի երեք տեսակի դեղերը արդեն գտնվում են վաճառքում, որը կարևոր ձեռքբերում է համարվում տվյալ ոլորտի համար, որում գիտնականները աշխատել են ամբողջ կյանքի ընթացում: Ամսագիրը գրում է, որ ներկայումս  մշակվում է միայն մի դեղանյութ, իսկ եթե հաջողվի ստեղծել երկուսը, ապա հեղինակներին կարելի է վերաբերվել ինչպես սուպերաստղերի:

2012թ. այդ դեղերի վաճառքը կազմել է 838 մլն դոլար. այս տարի սպասվում է, որ այն կհասնի $1.3 մլրդ-ի:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր. Բոլորն արդեն հոգնել են եվրոպացի դիտորդների սիրելի արտահայտությունը լսելուց՝ թե այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին’
Հաջորդ հոդվածը‘Սիցիլիայի ափերում զոհվել են ավելի քան 13 ապօրինի ներգաղթյալներ’