‘Քամու հետևանքով Երևանում ծառեր են շրջվել’

1341

Հայաստանի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառեր են շրջվել: Այսպես.

Ապրիլի 10-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում ծառի ճյուղը քամուց պոկվել և ընկել է ճանապարհի վրա, խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Նոր-նորքի կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ ծառի 2 ճյուղ (մեծ և փոքր) իջեցրել, մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Ապրիլի 10-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում՝ Գուրգեն Մարգարյանի անվան մանկապարտեզի մոտակայքում, ծառը շրջվել և փակել է ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 38ա հասցեում` թիվ 41 մանկապարտեզի տարածքում գտնվող ծառի ճյուղը պոկվել և ընկել է ճանապարհի վրա՝ այն դարձնելով դժվարանցանելի:

Հրշեջ-փրկարարների և Աջափնյակ վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակցի համատեղ ուժերով ծառի ճյուղը մասնատվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Ապրիլի 10-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի և Տերյան փողոցների խաչմերուկում ծառը քամուց շրջվել է և խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:

Փրկարարները մաքրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածը ծառի ճյուղերից:

***

Ապրիլի 10-ին, ժամը 09.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան փողոցում գտնվող հանրակացարանային շենքի տանիքի կառուցատարրերը պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները ապամոնտաժել են Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 127/1 հանրակացարանային շենքի տանիքի թիթեղյա ծածկը (10 քմ):

Նախորդ հոդվածը‘Համաժողով Փարիզում՝ նվիրված հայոց ցեղասպանությանը’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ այլ մարզերում’