‘Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի մեղքով «Լամպովի»-ի գետնանցումը դարձել է հասարակական զուգարան (լուսանկարներ)’

3039

Սեպտեմբերի 22-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպիսի հակասանիտարական վիճակում է գտնվում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու վրա դեռ ԽՍՀՄ տարիներից գործող, «Լամպովի» անունը ստացած գետնանցումը: Գետնանցումի հարևանությամբ բնակվողներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ բազմաթիվ անգամներ դիմել են պատկան մարմիններին, որպեսզի գետնանցումը բարեկարգվի և բերվի այն տեսքին, ինչպիսին ժամանակին եղել է ԽՍՀՄ տարիներին:

Shamshyan.com-ը հայտնում է նաև, որ ամբողջովին ավերվել է գետնանցումի պատին ԽՍՀՄ-ից մնացած քանդակներից մեկը, իսկ մյուսն էլ կործանման եզրին է: Բնակիչները հայտնում էին նաև, որ նշված հատվածում գետնանցումի չգործելու հետևանքով բազմաթիվ վրաերթեր են տեղի ունեցել, որոնց հետևանքով եղել են նաև զոհեր:

Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը Գևորգ Ղազարյանն է (լուսանկարում), որը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի  (Քեթրինի Միհրանի) դրածոն է, իսկ մինչ թաղապետի պաշտոնում նշանակվելը՝ աշխատել է Գլխավոր հարկադիր ծառայողի օգնական:

Նախորդ հոդվածը‘Սեպտեմբերի 23-25-ին սպասվում է անձրև և ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Միշտ հավատացել և հավատալու ենք Վալերի Կարպինին’