‘Քանի՞ անգամ է 2012-ին Սերժ Սարգսյանը դիմել բժշկի եւ ի՞նչ գանգատներով ‘

1184

Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը շտապեց հերքել, (ընդ որում, ռուսական ԶԼՄ-ներով), մամուլում տեղ գտած լուրերը, որ Ս. Սարգսյանը ունի առողջական լուրջ խնդիրներ և մեկնում է արտերկիր բուժման: Ա. Արզումանյանը բոլորին հավատացնում է, թե Սարգսյանը որևէ առողջական խնդիր չունի և աշխարհի ամենաառողջ մարդն է: Իհարկե, լավ է, որ մարդը առողջական խնդիրներ չունի, և առաջիկայում կկարողանա սթափ և առողջ վիճակում պատասխան տալ իր արարքների համար: Մյուս կողմից էլ, սակայն, պետության համար շատ ավելի ճիշտ կլիներ, եթե  Ա. Արզումանյանը հստակ պատասխաներ. թե

Այս տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը քանի՞ անգամ է դիմել բուժօգնության

Ի՞նչ գանգատներով

Ի՞նչ ախտորոշում է եղել արդյունքում

Սա կլիներ, հասարակության առաջ ավելի մեծ պատասխանատվության դրսևորում, և ավելի թափանցիկ աշխատելաոճ: Ի վերջո, Հայաստանը փոքր երկիր է, դեպի հիվանդանոցներ տանող փակ փողոցները, հիվանդանոցների  փակվող հարկերը, խորը կոնսպիրացիան տարբեր շշուկներ են ծնում և շատ արագ տարածվում:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Ռուաստան-ԱՄՆ խաղում երկրպագելու եմ ամերիկացիներին’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Սարգսյան-Օլանդ հանդիպումը ‘