‘Քանի դեռ Մարտի 1-ի դահիճները չեն պատժվել, զոհերի հարազատները իրավունք ունեն դժգոհելու ումից ցանկանան’

1733

Յոթ տարի է անցել արյունոտ Մարտի 1-ից հետո: Եթե ոմանք չեն հիշում կամ ձեւացնում են, որ չեն հիշում, ապա ես հիշում եմ, որ այդ օրվա զոհերի հարազատները ինչ-ինչ պահերի դժգոհել են նաեւ Կոնգրեսից: Ո՛չ իմ մտքով, ո՛չ որեւէ կոնգրեսականի մտքով չի անցել` հայտարարել, թե այդ մարդկանց ինչ-որ ուժ տրամադրել է մեր նկատմամբ, եւ ոչ մեկիս մտքով չի անցել` հրապարակավ բարբաջել այդ կարծեցյալ ուժի դեմ, ինչպես հիմա վայնասուն են բարձրացրել ոչ անհայտ «ուժի» ներկայացուցիչները: Ո՛չ մեկիս մտքով նման բան չի անցել` հասկանալով, թե ինչ ծանր վիշտ կա նրանց ուսերին, եւ քանի դեռ Մարտի մեկի դահիճները չեն պատժվել, այդ մարդիկ կարող են եւ իրավունք ունեն դժգոհելու ումից ցանկանան, երբ ցանկանան: Թեկուզեւ` եթե մեզ թվում է` անարդարացի են դժգոհում: Լա՛վ են անում:

ՄԵՆՔ ՄԵԶ ԹՈՒՅԼ ՉԷԻՆՔ ՏՎԵԼ ՈՒ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ԱՅԴՊԵՍ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ, ԻՆՉԸ ՀԻՄԱ ԱՆՈՒՄ ԵՆ ՍՐԱՆՔ` ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՈՐՊԵՍ ԿՈՆԳՐԵՍԻ ԳՈՐԾԻՔ:
Բարոյականությունի՞ց եք խոսում: Ձեր արածից ավելի եղկելի անբարոյականություն հնարավո՞ր է պատկերացնել, ա՛յ… «բարոյականներ»:  

Լիզա Ճաղարյանի Ֆեյսբուքյան էջից 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրեսի ու ԲՀԿ-ի հետագա համագործակցությունը կախված է ԲՀԿ-ից’
Հաջորդ հոդվածը‘Հայերը սկսել են ավելի շատ օղի խմել, և դա լավ կյանքից չէ. Գինեգործ’