‘Քանյե Ուեսթը անակնկալ համերգ է տվել Երևանում (ֆոտոշարք, տեսանյութ)’

1482

‘

Հայտնի ռեփ երաժիշտ, պրոդյուսեր Քանյե Ուեսթը կեսգիշերային անակնկալ և անվճար համերգ է տվել Երևանում` Կարապի լճի մոտ:

Ընդամենը մի քանի րոպե տևած համերգի ընթացքում «Գրեմի» մրցանակի բազմակի դափնեկիրը կատարեց իր «Stronger», «Jesus Walks», «Power», «Touch the Sky», «All of the Lights» երգերից հատվածներ և համերգը եզրափակեց «Good Life» երգով, որի ավարտին տառացիորեն նետվեց Կարապի լիճը: Երգչի օրինակին հետևեցին մի շարք երկրպագուներ:

Հիշեցնենք` Քանյե Ուեսթը Հայաստան է եկել ընտանիքի` աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և դստեր` Նորթի, ինչպես նաև կնոջ բարեկամուհիների, մասնավորապես` Քլոյե Քարդաշյանի հետ:

Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»

‘

Նախորդ հոդվածը‘Կլոպ. ««Բորուսիան» երկու խաղ ունի մրցաշրջանը փրկելու համար»’
Հաջորդ հոդվածը‘Միխայիլ Ցորկ. «Պետք է հաղթել «Պադերբորնին» եւ փակել Բունդեսլիգայից դուրս մնալու- չմնալու հարցը»’