‘Քաշքշուկ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ. Տեսանյութ’

900

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա 13 ընկերների գործով դատական նիստը այսօր ընթացել է լարված պայմաններում: «Չեք տեսնում՝ թքած ունեմ ձեր օրենքի վրա։ Դրա համար եմ ստեղ։ Դուրս գամ, մի հատ էլ եմ թքելու»,- նման հայտարարություն է արել Շանթ Հարությունյանն այն բանից հետո, երբ ոստիկանները պնդել են, թե վերջինիս որդին՝ Շահենը, իրավունք չունի նրա գիրկը նստել։

Շանթ Հարությունյանի խոսքով՝ ոստիկաններն ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ մարդկային զգացմունքներ չունեն։

Քաշքշոցից հետո Հարությունյանին հեռացրել են դատարանի դահլիճից։ Դրանից հետո մեղադրյալ 13 քաղբանտարկյալներից մի քանիսը, ի նշան բողոքի՝ կանգնել են նստարաններին։

Մանրամասները՝ Ազատության տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Ծիծաղելի է անհանդուրժողականության դեմ պայքարի կոչեր լսել ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակներից’
Հաջորդ հոդվածը‘Օրվա բոցը. Մայր աթոռում քննարկել են սահմանադրական փոփոխությունները ‘