‘«Քաոս, մահ ու կործանում». Թրամփը ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից գրոհել է Իրանի վրա’

2261

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս քննադատության տարափ է թափել Իրանի ղեկավարության վրա՝ նրան մեղադրելով Մերձավոր Արևելքում քաոս, մահ ու կործանում  տարածելու մեջ:

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, թե իր վարչակազմը շատ ավելի տպավորիչ արդյունքների է հասել, քան ԱՄՆ պատմության ընթացքում որևէ մեկ այլ վարչակազմ: Այս խոսքերը ծիծաղ են առաջացրել ներկաների շրջանում, ինչն ամենևին չի շփոթեցրել Թրամփին, և նա ինքն էլ է միացել ծիծաղողներին: «Այսպիսի արձագանք չէի սպասում»,- ասել է նա:

Թրամփի ասելով՝ Միացյալ Նահանգները դարձել է ավելի ուժեղ, ավելի հարուստ ու անվտանգ՝ ապրելու համար:

Նա նաև պաշտպանել է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններն ամրացնելու և Չինաստանի հետ կոշտ առևտրային հարաբերություններ պահպանելու՝ իր վարչակազմի քաղաքականությունը: Թրամփի ելույթի հիմնական մոտիվը եղել է այն, թե ԱՄՆ-ն իրավունք ունի աշխարհում սեփական քաղաքականությունն անցկացնել: «Ես հարգանքով եմ վերաբերվում այս լսարանում գտնվող յուրաքանչյուր երկրի՝ իր ավանդույթներին, հավատքին ու սովորույթներին հետևելու իրավունքին: ԱՄՆ-ը ձեզ ցուցում չի տա՝ ինչպես ապրեք կամ աղոթեք: Մենք ուղղակի խնդրում ենք, որ փոխարենը դուք էլ հարգանքով վերաբերվեք մեր ինքնիշխանությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նեյմարի անհավանական հակառեկորդը FIFA-ի մրցանակաբաշխությունում’
Հաջորդ հոդվածը‘Կապելլոն քննադատել է Մեսսին և Ռոնալդուին’