‘Քառյակը պահանջում է իրավիճակը ավելի չսրել (Տեսանյութ)’

1567

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկաններն այսօր բռնությամբ բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակի մոտ ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ակտիվիստների: Ոստիկանության բաժանմունքում ակտիվիստներին են այցելել ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը: Բաժանմունքից դուրս գալուց հետո Մանուկյանը լրագրողներին ասել է, որ քառյակի ուժերով իրենք քննարկել են այս հարցը, բոլոր փաստերը հավաքվում են, այս մասին իրենց կուսակցությունների այն ներկայացուցիչները, ովքեր այս օրերին գտնվում են Ստրասբուրգում, ԵԽԽՎ-ում ներկայացնելու են կատարվածը: Մանուկյանը նաեւ նշեց, որ բերման ենթարկվածներից ամենահարցականը ակտիվիստ Նարեկ Հակոբյանի հարցն է, ում նկատմամբ հնարավոր է՝ քրգործ հարուցվի, չնայած պատգամավորների հորդորներին՝ ոստիկաններին, որպեսզի իրավիկճակն ավելի չլարեն:

Նախորդ հոդվածը‘Facebook-ը հեռացրել է ուկրաինացիներին սպանելու կոչ անող ռուս պրոֆեսորի կայքէջը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանացի գիտնականն իրեն կսառեցնի 150 տարով’