‘
ԱԺ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները պաշտոնական գրությունով դիմել են Գալուստ Սահակյանին՝ հրավիրել խորհրդարանական լսումներ «Արտագաղթ. Իրավիճակը, պատճառները, լուծումները» թեմայով:
Դիմումը ստորագրել են Լեւոն Զուրաբյանը՝ Հայ ազգային Կոնգրես, Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ, Ռուբիկ Հակոբյանը՝ «ժառանգություն» եւ Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ:
«Մենք գործ ունենք աղետալի չափերի հասնող, երկրի անվտանգությանը, պաշտպանունակությանը եւ զարգացմանը սպառնացող լայնածավալ արտագաղթի երեւույթի հետ»,- հիմնավորումների մեջ նշել են Քառյակի ներկայացուցիչները:
‘