‘Քառյակի նիստ. Եթե մեծամասնությունը չընդառաջի, ընդդիմությունն իր զինանոցում գտնվող այլ մեթոդներ կկիրառի’

1538

Ինչպես տեղեկացրել ենք, ոչ իշխանական քառյակը ԱԺ լիագումար նիստի մեկնարկից առաջ օպերատիվ հանդիպում է ունեցել:
ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը iLur.am-ին տեղեկացրեց, որ հանդիպման օրակարգում մեկ հարց էր՝  «Շրջանառության հարկի մասին» օրենքի առաջացրած խնդիրները: Օրենքը, հիշեցնենք, ուժի մեջ է մտնում այսօրվանից եւ պարտավորեցնում է մանր տնտեսվարողներին վաճառված ապրանքի վերաբերյալ փաստաթղթային տվյաներ տրամադրել հարկային մարմիններին: Միքայել Մելքումյանի խոսքով՝ Քառյակն այսօրվա ԱԺ նիստում արտահերթ կարգով քննարկում կպահանջի հարցի վերաբերյալ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրելու համար:

«Հայտնի է, որ մարդիկ բողոքի ցույցեր են անում տարբեր քաղաքներում, մենք կարծում ենք, որ բոլոր խմբակցություններով հրատապ լուծում պետք է գտնել», — ասաց պատգամավորը: Նա նշեց, որ խոսքը առնվազն օրենքի կիրառումը ժամանակավոր կասեցնելու մասին է:

Պատգամավորի խոսքով, եթե մեծամասնությունը ճկունություն չդրսեւորի եւ չընդառաջի Քառյակի առաջարկին, ընդդիմությունն իր զինանոցում գտնվող այլ մեթոդներ կկիրառի:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում առևտրականները նորից ցույց են անում’