‘Քարաթափում հանքախորշում’

3342

‘

ԱԻՆ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 28-ին, ժամը 15:41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության «Եվգենիա 8-րդ» հորիզոնականի ստորգետնյա հանքախորշի առաստաղից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը:

Լեռնափրկարարները հանքախորշից ոտքի կոտրվածքով դուրս են բերել հորատող բանվոր՝ 1968 թ. ծնված Գ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:  

‘

Նախորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ. Թուրքիային C-400 համակարգերի մատակարարման հարցը մեր եւ Անկարայի գործն է’
Հաջորդ հոդվածը‘Էյնշտեյնի երջանկության բաղադրատոմսը վաճառվել է 560 հազար դոլարով’