‘Քարաթափում` Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող ավտոճանապարհին’

1227

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող միջպետական ավտոճանապարհի (Մ2) 322-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: Նշվում է, որ այս պահին Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են քարաթափման հետևանքների վերացման, ճանապարհի մաքրման աշխատանքներ: 

Նախորդ հոդվածը‘Տնտեսագետ. Պետական պարտքն առաջին անգամ գերազանցեց ՀՆԱ 50 տոկոսը’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Մինսկին և Աստանային հորդորել է քննարկել ընդհանուր արժույթի հարցը’