‘Քարաթափում Վայոց ձորի մարզում’

1128

Ապրիլի 15-ին, ժամը 11.24-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Վարդենյաց լեռնանցք չհասած 3-րդ ոլորանում, ժայռաբեկորները պոկվել, ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածը մաքրել են մանր քարերից` մինչ «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ժամանումը:

Ժամը 13.15-ի դրությամբ «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհահատվածը. այն երկկողմանի երթևեկելի է:

Նախորդ հոդվածը‘Fars. Հոսնի Մուբարաքը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Մենք բանի տեղ չենք դնի ցեղասպանության վերաբերյալ ԵԽ բանաձեւը ‘