‘Քարաթափում և փլուզում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին’

772

Երեկ՝ օգոստոսի 20-ին,հերթական ուժեղ քարաթափում և փլուզում է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին: Lorinews.am-ը հայտնում է, որ ժամը 18:00-ի սահմաններում միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 քմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր են մեկնել Լոռու փրկարարները, ճանապարհային ոստիկաններն: «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել են ավտոճանապարհը: Ժամը 22.50-ին երթևեկությունը վերականգնվել է: Մինչդեռ նշված հատվածում քարաթափման վտանգը շարունակվում է և չի բացառվում, որ այն ամեն պահի կարող է կրկնվել: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը անցանկալի անձ է դարձել Բադեն-Բադենում’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողների իրավունքների հարցերով օմբուդսմենի տեղակալ է նշանակվել զինծառայությունից խուսափածը. «Հրապարակ»’