‘
Սեպտեմբերի 2, մեկնարկը՝ 16:30, Քարդիֆ Սիթի, Քարդիֆ
Մրցավար՝ Էնթոնի Թեյլոր
Գավաթային 5 հանդիպումներից միայն մեկում է հաջողվել «Քարդիֆին» խուսափել պարտությունից: Այս հակամարտության ընթացքում հազիվ թե թիմը կարողանա զերծ մնալ միավորների կորստից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «զինագործները» «Վեսթ Հեմի» հետ խաղում կարողացան վաստակել իրենց առաջին միավորները և մի փոքր նվազեցնել հոգեբանական ճնշման աստիճանը: Այսօր լոնդոնցիները ամեն ինչ կանեն ամրապնդելու համար նախորդ տուրում տարած հաղթանակը:
«Քարդիֆը» Պրեմիեր լիգա է վերադարձել 5 մրցաշրջան հետո՝ նվաճելով արծաթե մեդալ:Նիլ Ուորոկը կարողանալով թիմը դուրս բերել բարձրագույն էլիտա, պահպանեց «երկնագույն թռչունների» գլխավոր մարզչի պաշտոնը և մարզական կազմը համալրեց այնպիսի մասնագետներով, ինչպիսիք են Ալեքս Սմիթսը, Գրեգ Կանինգեմը, Ջոշ Մերֆին, Բոբի Ռիդը, Գարի Արթերը, Վիկտոր Կամարասը և Գարի Մեդինը: Հիմա ողջ մարզչական կազմը պետք է օգնի իրենց սաներին՝ ամրապնդվելու բարձրագույն դիվիզիոնում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 3 տուրից հետո Նիլ Ուորնոկի թիմը ոչ մի գոլ չի գրանցել, արդյունքի հասնելու հնարավորությունները չնչին են: Այնուհանդերձ, արդարացի լինելու համար պետք է արձանագրել, որ թիմը գավաթային հանդիպումներից արդեն ձեռք է բերել 2 միավոր՝ «Նյուքասլի» և «Հանդերսֆիլդի» հետ անցկացրած հանդիպումներից հետո և դեռ վաղ է «Քարդիֆը»-ին թերագնահատելը:

Անցած մրցաշրջանում «զինագործները» կարողացան վստահորեն բարելավել իրենց մեկնակային դիրքը մրցաշարային աղյուսակում, սակայն վերջին 4-5 ամիսների ընթացքում, կադրային խնդիրներով պայմանավորված, դուրս մնացին Չեմպիոնների լիգայի գոտուց: Այս ամենին հաջորդեց Արսեն Վենգերի հրաժարականը: Այսօր նոր մարզչի՝ Ունայի Էմերիի հետ մեծ հույսեր են կապում թե´ ակումբի ղեկավարները, թե´ երկրպագուները: Իսպանացին պետք է կարողանա կառուցել նոր թիմային մեխանիզմ և թիմն առաջնորդի դեպի եվրագավաթային հաղթանակներ:

Ասվածը, անշուշտ, իրատեսական է, եթե նկատի ունենանք, որ լոնդոնյան ակումբը համալրվել է բավականաչափ տաղանդավոր ֆուտբոլիստներով (Բերնդ Լենո, Շտեֆան Լիխտշտայներ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Լուկաս Տորեյրա, Մաթեո Գենդուզի), իսկ Էմերին ասես մասնագիտացված է եվրագավաթային հանդիպումներում հաջողության հասնելու գործում: «Արսենալի»-ի համար ընթացիկ մրցաշրջանի մեկնարկն այնքան էլ հեշտ չէր և թիմը կարողացավ միավորներ վաստակել միայն 3-րդ տուրում, «Վեսթ Հեմի» (3:1) հետ խաղում: Հաշվի առնելով, որ լոնդոնցիներն այս պահին չունեն որևէ կադրային խնդիր, մարզչական շտաբը հույս ունի այսօր էլ հաղթանակ տոնել:
Հավանական մեկնարկային կազմերը

.
‘