‘«Քարե գետը». ֆիլմ, որ պատմում է կենդանի մարդկանց հետ խոսացող ուրվականների մասին’

1229

Միջազգային վավերագրական մրցույթ անվանակարգում «Ոսկե ծիրան»-ի է  արժանացել իտալացի կինոռեժիսոր  Ջովաննի Դոնֆրանչեսկոյի «Քարե գետը» ֆիլմը:  Ֆիլմը պատմում է 20-րդ դարի սկզբին օվկիանոսը կտրած, Վերմոնթ  ամերիկյան նահանգի Բարի քաղաքում հաստատված և այնտեղ գրանիտի ամենամեծ հանքը բացած եվրոպացի քարագործների ճակատագրի մասին: Մի քանի տարվա ընթացքում նրանց մեծ մասը վախճանվեցին սիլիկոզից: 30-ականների վերջին Ռուզվելթի վարչակազմի կողմից ուղարկված մի քանի գրողներ Բարիի բնակիչներից հարցազրույցներ  են վերցրել` Մեծ լճացման շրջանում Ամերիկայի պատկերը ներկայացնելու համար: Բարիի այսօրվա բնակիչները համաձայնել են ֆիլմի համար կարդալ այդ հարցազրույցների տեքստերը, որ իրենց նախնիները տվել են 30-ականներին: Այդ մարդկանց  ձայնի միջոցով անցյալի և ներկայի մի խռովալի համակցություն ստեղծելով՝  ֆիլմը վերակենդանացնում է սոցիալական բախումների, հիվանդությունների ու մահերի, անարխիստական ուտոպիայի, ողբերգության և հույսի նրանց պատմությունները: Գրավիչ պատկերային ոճով ու նորարարական պատումով աչքի ընկնող ֆիլմը ներկայացնում է քարի հետ անվերջանալի տիտանական կռիվ տվող տարագիրների մի  ամբողջ համայնքի ողբերգական էպոսը:

 «Քարե գետը» ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Ջովաննի Ֆրանչեսկոն Իտալիայի Ֆլորենցիա քաղաքից է: Նա հրապարակել է երկու վեպ և լուսանկարչական մեկ ալբոմ: Ջովաննի Ֆրանչեսկոյին ոգեշնչել է Դանթեն: Ֆիլմը պատմում է ուրվականների մասին, որոնք խոսում են կենդանի մարդկանց հետ: «Կարելի է ասել՝ այս ստեղծագործությունը վեպ է, որը գալիս է շատ խորքից և մեծ կապ ունի շատ հայտնի գրողների հետ»,- ասել  Ջովաննի Դոնֆրանչեսկոն մամուլի ասուլիսներից մեկում:  

Նախորդ հոդվածը‘Ֆիլմ կյանքի, սիրո և ատելության մասին’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթր Յունայթեդը» կարող է Ռունիին փոխարինել Կավանիով ‘