‘
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հրաժարվել է նախագահական ժամկետն ավարտելուց հետո տեղափոխվել հատուկ իր համար կառուցված նստավայրը՝ հայտարարելով, որ այն չափազանց շքեղ է երկրի սովորական քաղաքացու համար, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով նախագահի ներակայացուցչին:
Ենթադրվում էր, որ հունիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյուքները հրապարակելուց հետո Քարզայը կտեղափոխվի Քաբուլում նախագահի նստավայրից ոչ հեռու կառուցված մեծ տունը: Սակայն նախագահի պաշտոնը 2001 թվականից զբաղեցնող քաղաքական գործիչը հրաժարվել է տեղափոխվել՝ հայտարարելով, որ այդ շինությունն ավելի հարմար է արտասահմանյան պատվիրակությունների և այլ պաշտոնյաների հետ նորընտիր նախագահի հանդիպումների ու ընդունելության համար: Փոխանցում է ria.ru-ն:
‘