‘Քարիմովը հրաժարվել է մեկնել Մոսկվա Հաղթանակի տարեդարձին’

1363

‘

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հրաժարվել է մասնակցել Հաղթանակի 70-ամյակի տոնական միջոցառումներին Մոսկվայում: Այս մասին հայտնում է «Новый век» թերթը՝ հղում կատարելով հանրապետության նախագահի մամուլի ծառայության անանուն ներկայացուցչի հայտարարությանը: Պաշտոնյայի խոսքով՝ հանրապետությունում այդ իրադարձությունը լայնորեն կնշեն, կանցկացվեն մի շարք միջոցառումներ:
«Երկրի ղեկավարը ակտիվ մասնակցություն կունենա այդ միջոցառումներին»,- ընդգծել է թերթի զրուցակիցը:

Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 9-ի տոնակատարություններին Քարիմովի մասնակցության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռեւս չեն եղել:

Ավելի վաղ տոնական օրերին Մոսկվա այցելելու՝ Կրեմլի հրավերը մերժել են Լեհաստանի, Ֆինլանդիայի, Հարավային Կորեայի, Չեռնոգորիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Մոլդովայի, Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի ղեկավարները: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է Մոսկվա մեկնել միայն մայիսի 10-ին: 

‘

Նախորդ հոդվածը‘«Human Rights Watch». Իշխանությունը պետք է վերանայի ՀԽ-ի անդամների մեղադրանքը’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՀ-ում ԻՊ-ի կողմից անչափահասների հավաքագրման նոր դեպք է գրանցվել’