‘Քեթրին Լիչը ողջունել է Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը’

794

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը ողջունել է Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը: «Ես ուրախ եմ, որ Թուրքիան հրավեր էր ուղարկել, և Հայաստանն ընդունեց  այն», — գրել է Լիչը  Twitter-ում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնն ստանձնեց օգոստոսի 28-ին: Նրա երդմնակալության արարողությանը Հայաստանը ներկայացրել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի արբանյակային լուսանկարները վկայում են, որ ռուսաստանյան զորքերը Ուկրաինայի տարածքում են’
Հաջորդ հոդվածը‘ Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վիճակահանության արդյունքները(տեսանյութ)’