‘Քեմբրիջի դքսուհին երկրորդ երեխային է սպասում ‘

596

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը երկրորդ երեխային է սպասում, տեղեկացվում է Բրիտանական թագավորական տան ֆեյսբուքյան էջում: «Թագուհին եւ ընտանիքի բոլոր անդամները շատ ուրախ են», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես եւ առաջին հղիության ժամանակ, գահաժառանգ Ուիլյամի կինը թունավորմամբ է տառապում, այդ պատճառով այլեւս չի ուղեկցի ամուսնուն նախատեսված միջոցառումների ժամանակ:
Մայիսին Քեյթը կանխել է իր հերթական հղիության մասին լուրը՝ հրապարակավ ամուսնու հետ մեկ գավաթ վիսկի խմելով:  Այդպիսով, հերքվեց բրիտանական մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր դքսուհին հղի է ու երկվորյակի է սպասում:

Մարտ ամսին սուրբ Պատրիկի տոնակատարության ժամանակ Ուիլյամը տեղեկացրեց, որ իր ընտանիքն առայժմ բավարարվում է մեկ երեխայով:

Թագավորական ընտանիքի առաջին երեխան ծնվել է 2013-ի հուլիսի 22-ին: Տղան կրում է Ջորո Ալեքսանդր Լուի անունը:

 

 

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Գյումրիում. երկու մարդ տուժել է’
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Բնապահպանական ամենահիմնարար օրենքն ընդունվել է կեղծիքներով. Տեսանյութ’