‘Քեմերոնը կարգադրել է ակտիվացնել պայքարը ռուսաստանյան լրտեսների դեմ’

720

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարգադրել է ակտիվացնել Միացյալ Թագավորությունում աշխատող ռուսաստանյան հատուկ ծառայությունների գործակալների հայտնաբերումը և հսկողությունը, հաղորդել է The Sunday Times-ը՝ հղում անելով բրիտանական հակահետախուզությունում իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ M15 հակահետախուզական ծառայության գործակալներին հրահանգվել է ուժեղացնել Լոնդոնում ռուսաստանյան լրտեսների հսկողությունը: Բրիտանական կառավարությանը նաև հանձնարարվել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները, այդ թվում՝ ռուսաստանյան ռմբակոծիչներին հակազդելու ոլորտում, որոնք «անհանգստացնում են» բրիտանական օդային տարածքը:

Ռուսաստանյան հատուկ ծառայություններին դիմակայելու բնագավառում միջոցների խստացման մասին է վկայում այն, որ M15-ը, M16 հետախուզությունը և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին կից՝ կառավարական կապի վարչությունն սկսել են «տնտղել» ռուսախոս աշխատակիցներին, նշել է РИА Новости-ն: Նրանց խնդիրներից մեկն է լինելու ռուսախոս աշխատակիցների հեռախոսազրույցների գաղտնալսումը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Կարող եք հույսներդ չդնել ժողովրդի հիասթափության վրա’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կոլեր. «Բորուսիան» ֆավորիտ է «Յուվենտուսի» հետ խաղում’