‘
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կիրակի օրը հրապարակավ ներողություն է խնդրել Ելիզավետա թագուհու մասին խոսելիս թույլ տված թեթևամիտ արտահայտության համար: Ելույթ ունենալով BBC հեռուստաալիքով՝ կառավարության ղեկավարը մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, թե թագուհին ուրախությունից «մռլտոց է արձակել», երբ իմացել է Շատլանդիայի սեպտեմբերի 18-ի հանրաքվեում անկախության հակառակորդների հաղթանակի մասին:
«Դա այն պահերից մեկն է, երբ ետ ես նայում ու սկսում ես ինքդ քեզ խիստ դատապարտել: Ես չպետք է նման խոսակցություն վարեի, դրա համար ներողություն եմ խնդրում և շատ ամաչում եմ», ասել է Քեմերոնը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘