‘Քեմերոնը պաշտպանում է ուրիշի դավանանքը ծաղրելու իրավունքը’

618

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ համաձայն չէ Հռոմի պապ Ֆրանցիոսկոսի այն հայտարարությանը, թե չի կարելի ծաղրել ուրիշների դավանանքը:

Փարիզում Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակումից հետո պապը հայտարարել էր, որ եթե մեկը վիրավորի իր մորը, թող պատրաստ լինի հարված ստանալու: Նա ասել էր, որ «սադրիչները», ինչպիսիք են Charlie Hebdo-ի ծաղրանկարիչները, որոնք ծաղրում են ուրիշների կրոնները, պետք է պատրաստ լինեին հարված ստանալու:

Շատերը պապի այս խոսքերն ընկալել են որպես Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների արդարացում:

Մինչդեռ Դևիդ Քեմերոնի կարծիքով՝  ազատ հասարակության մեջ գոյություն ունի ուրիշի կրոնական զգացմունքները վիրավորելու իրավունք: «Ես քրիստոնյա եմ: Եթե ինչ-որ մեկը Հիսուսի մասին վիրավորական բան ասի, ինձ դա կարող է վիրավորական թվալ, սակայն ազատ հասարակության մեջ ես իրավունք չունեմ վրեժ լուծել դրա համար»,- ասել է բրիտանացի վարչապետը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ մամուլն իրավունք ունի հրապարակել այնպիսի նյութեր, որոնք ոմանց կարող են վիրավորական թվալ, սակայն օրենք չեն խախտում: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժի սիրտը Գալիպոլիում է’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ հանձնաժողովը Գյումրիի դեպքերի հետ կապված լսումներ է կազմակերպում’