‘Քեմերոնը քթի տակ ինչ-որ մեղեդի է երգել (վիդեո)’

1582

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ պաշտոնը կլքի հուլիսի 13-ին, և հեռացել է՝ քթի տակ ինչ-որ մեղեդի երգելով, հաղորդել է BBC News-ը:

Կառավարության ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ հուլիսի 12-ին՝ երեքշաբթի, կվարի կառավարության վերջին նիստը, իսկ հաջորդ օրը ելույթ կունենա Համայնքների պալատում ու կմեկնի Բուքինգհեմյան պալատ՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու:

Դրանից հետո Քեմերոնը շարժվել է դեպի վարչապետի նստավայրը և, ըստ երևույթին՝ մոռանալով, որ բարձրախոսը դեռ միացված է, սկսել է ինչ-որ երգ երգել քթի տակ:

Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Բուքինգհեմյան պալատում ամանեղեն լվացողի թափուր աշխատատեղ է բացվել’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» երկու խաղացողի տրանսֆերի է հանել’