‘Քեմերոն. Լոնդոնը պետք է միանա ԻՊ-ի ռմբակոծմանը’

917

Բրիտանիան պետք է միանա Իրաքում  ԱՄՆ-ի ղեկավարությամբ ռազմական կամպանիային՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Քեմերոնը հայտարարել է, որ ուրբաթ օրը հրավիրելու է խորհրդարանի նիստ, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը՝ ԻՊ-ի դեմ ռազմական գործողությանը Մեծ Բրիտանիայի մասնակցության, իսկ ավելի կոնկրետ՝ իսլամիստների դիրքերին ավիահարվածներ հասցնելու վերաբերյալ: Վարչապետն ընդգծել է, որ խոսքը ցամաքային գործողությունների մասին չէ: Համաձայնություն ստանալուց հետո բրիտանական բանակն առաջիկա օրերին կմիանա ամերիկացի զինվորականներին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստին քիչ առաջ ազատ են արձակել’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաք Աբովյանում. Օսկանյան. Անիմաստ է վարչապետի հրաժարականը պահանջել, համակարգն է պրոբլեմը. Տեսանյութ’