‘Քեմպբելը, Оչոան և աշխարհի առաջնության խմբային փուլի ևս 5 կարևոր բացահայտումները’

872

Դեյլի Բլինդ, Հոլանդիա, ձախ պաշտպան/ հենակետային կիսապաշտպան 

Ով է.  Ամստերդամի «Այաքս» ակումբի սանն է, ով անցել է Հոլանդիայի երիտասարդական հավաքականների բովով և  2008 թվականին ճանաչվել ակումբի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը: Նա նաև «Այաքսի» նախկին պաշտպան Դենի Բլինդի որդին է: Բնականաբար, Բլինդ կրտսերը մինչև  Լուի վան Գալը հավաքական չի հրավիրվել, ինչպես, ի դեպ, այսоրվա «նարնջագույնների» մեծ մասը; Պետք է նշել, որ Բլինդը անհրաժեշտության դեպքում կարող է փակել կենտրոնական կիսապաշտպանին, հաշվի առնելով, որ այս դիրքում Հոլանդիան չունի ուժեղ կատարողներ;

Ինչով զարմացրեց.  Իսպանիայի հավաքականի հետ  հուսալի և հանգիստ խաղով, բացի դրանից երկու հրաշք փոխանցումներով: Երկրորդ խաղակեսում Բլինդը կրկին գոլային գեղեցիկ փոխանցում կատարեց Արյեն Ռոբենին, ով անցնելով պաշտպաներից գոլ խփեց և հաղթանակ բերեց Հոլանդիային:

Ապագան. Հավանաբար, նա կմեկնի Մառախլապատ Ալբիոն՝ Լուի վան Գալի  «Մանչեստր Յունայթեդ»: Մանկունյացիները փոխարինող են փնտրում Պատրիս Էվրայի համար:

Դեյլի Բլինդ

Ռիկարդո Ռոդրիգես, Շվեյցարիա, ձախ պաշտպան 

Ով է.  Բունդեսլիգայի այս առաջնության գլխավոր բացահայտումը «Վոլսբուրգի» պաշտպանն է, գործնականում առանց թույլ տեղերի, ով կարողանում է ոչ միայն գրագետ պաշտպանվել, այլև հարձակվել: Ասվածի ապացույցը  5 գոլերն են և 9 գոլային փոխանցումները  գերմանական առաջնության 34 լիարժեք խաղերի ընթացքում: Բացի դրանից, Ռոդրիգեսը շատ հետաքրքիր ծագում ունի. հայրը իսպանացի է, իսկ մայրը՝ չիլիուհի: Այս հանգամանքով է, հավանաբար, բացատրվում նրա համարձակ ոճը:

Ինչով զարմացրեց.  Էկվադորի հավաքականի դեմ հիանալի խաղով, որտեղ Ռոդրիգեսը կատարեց երկու հիանալի գոլային փոխանցումներ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Այս ֆուտբոլիստի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում  «Ռեալ»-ն ու «Չելս»-ին:

Ապագան.  Արդեն այս ամառ, հավանաբար, շվեյցարացին կտեղափոխվի Անգլիայի կամ Իսպանիայի թոփ ակումբներից մեկը: 

Ռիկարդո Ռոդրիգես

 

Մեմֆիս Դեպայ. Հոլանդիա, հարձակվող կիսապաշտպան

 Ով է. Կարելի է  ասել Հոլանդիայի գրեթե ամենատաղանդավոր հունգար երիտասարդ կիսապաշտպանը:  Այս ֆուտբոլիստի հետ շատերը մեծ հույսեր են կապում՝ նրան համարելով Ռոբենի և Սնեյդերի արժանի փոխարինող: Ռոտերդամի «Սպարտայի» սանը, այժ ՊՍՎ –ում է խաղում և դաշտում ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ կարգի ֆուտբոլիստին: 2011 թվականին նա հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում և միայն անցյալ տարի է  ամրապնդել իր դիրքեը ՊՍՎ-ում:.

Ինչով զարմացրեց.    Առաջին հերթին իր ֆանտաստիկ փոխարինումով, երբ դաշտ դուրս եկավ Ավստրալիայի հետ անհաջող դասավորված խաղում: Դեպայը  փոխարինեց վնասվածք ստացած պաշտպան Մարտինս Ինդիին, տեղավորվեց հարձակման ձախ եզրում և տասը րոպեի ընթացքում  արեց այն ամենը, ինչ չէր հաջողվում Դնեդերին և ընկերներին. Գոլային փախանցում կատարեց վան Պերսիին, իսկ հետո ինքն աչքի ընկավ՝ տուգանայինից գրավելով ավստրիալացի Մեթյու Ռայանի դարպասը: Տպավորիչ էր նաև Դեպայի ելույթը Չիլիի հետ խաղում: Փոխարինման դուրս գալուց ընդամենը մի քանի րոպե անց, նա ստեղծեց խաղի ամենավտանգավոր պահը: 

Ապագան. Ասում են, որ Դեպային իր կազմում շատ է ուզում տեսնել «Մանչեստր Յունայթեդը», և արդեն բանակցություններ են ընթանում: Վան Գալը այդպիսի տաղանդից հաստատ չի հրաժարվի:

Մեմֆիս Դեպայ

Սերժ Оրյե, Կոտ դԻվուար, աջ պաշտպան 

Ով է. Նա Լիգա 1-ի լավագույն խաղացողներից է: Արդեն 17 տարեկանից նա «Լանս»-ում էր, հետո տեղափոխվեց  «Տուլուզ» և հասունացավ մինչև Կոտ դ’Իվուարի հավաքական հրավիրվելը, թեև ժամանակին կարող էր ընտրել նաև Ֆրանիայի հավաքականը, որտեղ, հավանաբար, չէր լինի վերջին խաղացողը:

Ինչով զարմացրեց.    Оրյեն առաջնության լավագույն աջ պաշտպաներից է: Ոչ միայն Ճապոնիայի հետ խաղում  կատարած երկու գոլային փոխանցումների համար, այլև իր եզրի յուրաքանչյուր հակառակորդի հետ հաստատուն և անսխալ խաղով: Այս ֆուտբոլիստը փակեց Սինդզի  Կագավային, այնուհետև հեշտորեն լուծեց կոլումբիացի Վիկտոր Իբարբոյի հարցեր:

Ապագան. Այս ֆուտբոլիստը արդեն Լոնդոնի «Արսենալի» խաղացողն է , մնում է միայն ստորագրել պայմանագիրը: Արսեն Վենգերը «Մանչեստր Սիթի» տեղափոխված Բակարի Սանյայի համար ավելի լավ փոխարինող չէր կարող գտնել: 

Սերժ Օրյե

Գիլերմո  Оչոա, Մեքսիկա, դարպասապահ

 

Ով  է նա. Վերջին տարիների  Մեքսիկայի լավագույն դարպասապահը: Մինչև 2011 թվականը նա հանդես է կել հարազատ «Ամերիկա»-ում, ի դեպ, բավական հաջող: 2007 թ. դարպասապահն  ընդգրկվեց «Ոսկե գնդակի» թեկնածուների շարքում՝  քվերակության արդյունքում զբաղեցնելով 30-րդ տեղը: Այս դարպասապահին անմիջապես ցանկացան ձեռք բերել  եվրոպական ակումբները, մասնավորապես  «Արսենալն» ու «Բավարիան»,սակայն Գիլերմոն որոշեց մնալ Մեքսիկայում: «Այաչո»-ն անսպասելիորեն 2011 թվականի ամռանը հիշեց դարպասապահին և ընդունեց իր մոտ: Ընդամենը մեկ խաղաշրջան անց մեքսիկացին դարձավ Լիգա 1-ի լավագույն դարպասապահներից մեկը:

Ինչով զարմացրեց. Դա ուղղակի պետք է մեկ անգամ ևս տեսնել; Մի խոսքով, ով հետևում է Լիգա 1-ի խաղերին հազիվ թե զարմանար այն ամենով, ինչն  Оչոան արեց Բրազիլիայի հետ խաղում:

Ապագան.  Մեքսիկացու պայմանագիրը «Այաչոյի» հետ ավարտվել է, և այդ իսկ պատճառով, Մունդիալից հետո այս դարպասապահը  99% -ով կդառնա իսպանական կամ անգլիական որևէ լուրջ ակումբի անդամը: Հավանաբար, դա կլինի «Լիվերպուլը» կամ «Բարսելոնան»:

Գիլերմո Օչոա

Խոսե Մարիա Խիմենես, Ուրուգվայ, կենտրոնական պաշտպան

 

Ով է. Մադրիդյան  «Ատլետիկոյի» շատ հաջող ձեռք բերումն է, ով անցած տարի  ամռանը ուրուգվայական «Դանուբիո»-ից գնել է պայմանգիրը: Անցած խաղաշրջանում Դիեգ  Սիմյոնեն ծայրահեղ դեպքերում էր երիտասարդ ուրուգվայցուն оգտագործում իր կառուցվածքում, սակայն այս առաջնությունում Գոդինի  հետ հիանալի ելույթից հետո հաստատ այս զույգը կայուն տեղ կունենա Իսպանիայի առաջնությունում:  

Ինչով զարմացրեց.  Ինչպես արդեն նշեցինք, Դիեգո Գոդինի հետ միասին Անգլիայի և Իտալիայի հետ հադիպումներում անցկացրած  գեղեցիկ և տպավորիչ խաղով:

Ապագան. Խիմենեսը կշարունակի իր առաջընթացը  «Ատլետիկո» -ում: Սիմյոնեն նրան կտա բավականաչափ խաղային ժամանակ նոր խաղաշրջանում, և հնարավոր է, որ նա խաղա Միրանդայի կամ Գոդինի հետ զույգով:

Խոսե Մարիա Խիմենես

 

Ջոել Քեմպբել, Կոստա Ռիկա, հարձակվող 

Ով է.  Հունական «Оլիմպիակոսի» արդեն նախկին խաղացողը, աշխարհի առաջնությունից հետո վերջապես կխաղա Լոնդոնի «Արսենալ»-ում: Արսեն Վենգերը այս ֆուտբլիստին ձեռք է բերել դեռևս  2011 թվականին և երեք տարի վարձավճարով  տվել է «Լորյան»-ին, «Բետիս»-ին և, վերջապես, «Оլիմպիակոսին». Այս ժամանակահատվածում Քեմպբելլը հասունացել է և  դարձել հզոր ֆուտբոլիստ, ինչում Վենգերը համոզվեց այս տարվա ձմռանը, երբ ֆուտբոլիստը Չեմպիոների լիգայի 1/8 –րդ եզրափակչում գոլ խփեց «Մանչեստր Յունայթեդի» դարպասը: 

Ինչով զարմացրեց. Ուրուգվայի հավաքականի հետ հիանալի խաղով, որտեղ Քեմպբելը գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց և դարձավ հանդիպման լավագույն խաղացողը:.

Ապագան.  «Արսենալը»,Արսեն Վենգերը և Անգլիայի պրեմիեր լիգայի հաղթողի կոչմանն արժանանալու համար  մրցավազքը:

 

 

Նախորդ հոդվածը‘ԻԼԻՊ-ը վերանվանվել է «Իսլամական պետություն» խալիֆայություն’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ում ավարտվել է ՔԿՀ-ի աշխատակցի նկատմամբ հարուցված քր. գործի նախաքննությունը’