Հարի Քեյնը դարձել է «Տոտենհեմի» պատմության լավագույն ռմբարկուն։
Հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ խփելով լոնդոնյան ակումբի կազմում իր 267-րդ գոլը։
29-ամյա անգլիացին գերազանցել է Ջիմի Գրիվզի ռեկորդը՝ բոլոր մրցաշարերում «Տոտենհեմի» կազմում խփած գոլերի քանակով։