‘Քենիայի ազգային պարկում 11 փիղ է սպանվել ‘

1528

Քենիայում 11 փիղ որսագողերի զոհ է դարձել: Երկրի իշխանություններն այս միջադեպն այդ կենդանիների ամենախոշոր զանգվածային սպանությունն են հայտարարել վերջին տարիների ընթացում: Քենիայի Վայրի բնության պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ բոլոր փղերն սպանվել են Արեւելյան Ծավո ազգային պարկի տարածքում: Նրանց մարմինների վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել, իսկ նրանց ժանիքները սղոցված են եղել:

Քենիայում փղերի որսը կտրուկ կրճատվել է 1983-ին, երբ կառավարությունը արգելք դրեց փղոսկրի վաճառքի վրա: Սակայն փղոսկրի պահանջարկը, հատկապես Ասիայում, կրկին ստիպեց որսագողերին ակտիվացնել իրենց գործունեությունը: 

Նախորդ հոդվածը‘Մեսսին չորրորդ անգամ լավագույնն է ‘
Հաջորդ հոդվածը‘Բերեզովսկին և Մինասյանը քվեարկել են Մեսսիի, իսկ Սուրեն Բաղդասարյանը՝ Ինյեստայի օգտին’