‘
Քենիայում համապետական ընտրություններից առաջ գիշերային ընդհարումների արդյունքում զոհերի թիվը հասել է 12-ի: Ինչպես այսօր հաղորդել է Քենիայի ոստիկանապետ Դևիդ Քիմայոն, զոհվածների թվում վեցը իրավապահ մարմինների աշխատակիցներ են: «Վեց ցուցարար և վեց ոստիկան է զոհվել»,-ասել է ոստիկանապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընտրություններից առաջ անջատողականների հետ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Մոմբասի նավահանգստում: Անջատողական «Մոմբասի հանրապետական խորհուրդ» շարժումը, որը ձգտում է անջատել զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն վայելող առափնյակը, շուրջկալ է նախապատրաստել ոստիկանության համար և սպառնացել բոյկոտել ընտրությունները:
Այսօր Քենիայում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անվտանգությունը ապահովում են 100 հազար ոստիկաններ: Ըստ տեղեկատվության՝ միջոցներ են ձեռնարկվում երկու գլխավոր ֆավորիտների՝ 68-ամյա վարչապետ Ռաիլ Օդինգի և 51-ամյա փոխվարչապետ Ուխուրու Քենիաթի կողմնակիցների միջև հնարավոր բախումները կանխելու համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
‘