‘
Գիտնականները շարունակում են գուշակել եգիպտական բուրգերի գաղտնիքները: Այս անգամ նրանք հնագույն և խոշորագույն Քեոփսի բուրգում հայտնաբերել են նախկինում անհայտ սրահ:
Սրահի երկարությունը մոտավորապես 30 մետր է, բարձրությունը՝ գրեթե երկու մետր, այն գտնվում է բուրգի ամենակենտրոնում: Թե ինչի համար է նախատեսված եղել այդ սրահը՝ առայժմ պարզ չէ, անհայտ է նաև, թե ինչ կա ներսում, և արդյո՞ք որևէ արժեքավոր բան կա, քանի որ այնտեղ մուտք գործելն առայժմ հնարավոր չէ:
Թաքնված սրահը հաջողվել է հայտնաբերել մյուոնային ռադիոգրության տեխնոլոգիայի շնորհիվ, որն օգնում է սքանավորել ապարների շերտերը և գերզգայուն ռադարի օգնությամբ այնտեղ գտնել դատարկ խոռոչներ:
Փոխանցում է BBC-ն:
‘