‘Քեսապահայերին Հայաստանի անձնագրեր են հանձնվել ‘

845

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը սեպտեմբերի 4-ից 6-ը այցելել է Սիրիայի Քեսապ և Լաթաքիա քաղաքներ:

Սեպտեմբերի 5-ին Քեսապի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսապցիներին հանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից: Շնորհավորելով քեսապահայերին Հայաստանի քաղաքացի դառնալու կապակցութամբ` Տիգրան Գևորգյանը բարձր է գնահատել քեսապցի հայ մարդու` իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը:

Քեսապի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին` քեսապահայության նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության և հոգատարության համար:

Արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ու Քեսապի քաղաքապետը քննարկել են քեսապցիների առջև ծառացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները իրականացումը:

Սեպտեմբերի 6-ին Լաթաքիայի Հայոց ազգային առաջնորդարանում Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցները անցկացրել են հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող հայերի համար: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանն ապրիլին կսկսի TANAP գազատարի շինարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Ամուսնությունը մարդու կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է’