‘Քերին և Լավրովը Փարիզում կքննարկեն ուկրաինական հարցը’

602

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեկ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի կհանդիպեն Փարիզում: «Քննարկումների կենտրոնում կլինեն՝ Ուկրաինայի հարցը՝ հաշվի առնելով շաբաթ օրը կայանալիք երդմնակալության արարողությունը (Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակած Պյոտոր Պոռոշենկոյի), ինչպես նաև՝ Սիրիայի և այնտեղ մնացած քիմիական զենքը դուրս բերելու խնդիրները»,- Reuters-ի փոխանցմամբ՝ հաղորդել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջեն Փսակին: Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է առաջիկա հանդիպման մասին լուրը:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատվիրակությունների կազմում են, որոնք Ֆրանսիա են ժամանելու՝ մասնակցելու Նորմանդիայում դաշնակից ուժերի ափհանման 70-ամյակի տոնակատարություններին, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վենետիկի քաղաքապետը ձերբակալվել է կոռուպցիայի գործով’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ Գերմանիայի հավաքականը չի դառնա աշխարհի չեմպիոն’