‘Քերի. ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր գործընկերներից օգնություն կխնդրի «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար’

679

Բրիտանական Ուելսում առաջիկայում (սեպտեմբերի 4-5) ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վաշինգտոնը կաշխատի ձեռք բերել եվրոպական գործընկերների աջակցությունը՝ Իրաքին և Սիրիայի չափավոր ընդդիմությանը համատեղ օգնություն ցուցաբերելու հարցում՝ ընդդեմ ծայրահեղական «Իսլամական պետության», որը գործում է այդ երկրներում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին The New York Times-ում հրապարակված հոդվածում:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Քերին, իր իսկ խոսքով, կմեկնի Մերձավոր Արևելք, որպեսզի «դաշինքի համար ավելի մեծ աջակցություն ձեռք բերի այն երկրների շրջանում, որոնց անմիջական վտանգ է սպառնում»: Ըստ Քերիի՝ այդ խմբավորմանը դիմակայելու համար «անհրաժեշտ է գլոբալ դաշինք, որը կօգտագործի քաղաքական, մարդասիրական, տնտեսական, իրավապահ և հետախուզական գործիքակազմ՝ ռազմական ուժերին աջակցելու համար»: Փոխանցում է ИТАР ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի տարեկան արժեզրկումը կազմել են 0.5% ‘
Հաջորդ հոդվածը‘Սպանության կասկածանքով ժամկետային զինծառայող է ձերբակալվել ‘