‘ՔԶԱԿ. Էյմսբերիում զույգը, ինչպես Սկրիպալները, թունավորվել է «Նովիչոկով»’

1463

Դոն Սթերջեսը, որ այս տարվա հուլիսին Էյմսբերիում թունավորվել էր նյարդակաթվածահարող նյութով, մահացել է «Նովիչոկից», եզրակացրել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության  փորձագետները:

Դա նույն նյութն է, որն օգտագործվել էր ռուսաստանցի լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ժամանակ այս տարվա մարտին, հաստատել է ՔԶԱԿ-ի քննությունը: Այդպիսով, կազմակերպությունը հաստատել է Լոնդոնի վարկածը Սթերջեսի և նրա ընկերոջ թունավորման վերաբերյալ:

Ավելի վաղ Փորթոն-Դաունում բրիտանական լաբորատորիայի փորձագետներն էին եզրակացրել, որ Սոլսբերիում և Էյմսբերիում թունավորումների ժամանակ միևնույն նյութն է օգտագործվել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նոր գիրք Դոնալդ Թրամփի մասին’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Տղերք, ձեր անկումն «ավտոպիլոտ» է’