‘ՔԶԱԿ-ի առաջին ղեկավարի կարծիքով՝ «Բոլորն էլ գիտեին, որ Իրաքում քիմիական զենք չկա»’

1961

Իրաքի պատերազմից 15 տարի անց էլ բրազիլացի դիվանագետ Ժոզե Բուստանին համոզված է, որ կարող էր օգնել կանխելու այն, ինչ նա բնութագրում է որպես «անօգուտ ներխուժում և դրա սոսկալի հետևանքները»:

Բուստանին, որն այժմ 72 տարեկան է, եղել է 1997 թ. ստեղծված Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաջին նախագահը:

Այդ պաշտոնում նրա երկրորդ ժամկետն անակնկալ ընդհատվեց 2002 թ. մարտին, երբ նրան փոխելու՝ ԱՄՆ առաջարկը պաշտպանեց ՄԱԿ-ի 48 անդամ պետություն (յոթը քվերակել էին դեմ, 43 երկիր ձեռնպահ էր մնացել): Ընդ որում՝ մոտավորապես մեկ տարի առաջ Բուստանին երկրորդ ժամկետում ընտրվել էր գաղտնի քվեարկությամբ:

Որպես Բուստանիին հեռացնելու պատճառներից մեկը՝ ամերիկյան կառավարությունը նշել էր «անարդյունավետ կառավարումը» և «հակառակվող պահվածքը»: Մինչդեռ Բուստանիի խոսքով՝ «Եթե ՔԶԱԿ-ի տեսուչներին թույլ տրվել մտնել Իրաք, նրանք այնտեղ քիմիական զենք չէին գտնի, և ԱՄՆ-ը ներխուժման առիթ չէր ունենա: Ամերիկացիներն ուզում էին ներխուժել Իրաք, և տեսչության անցկացումը հակասում էր նրանց շահերին»:

Արդյունքում՝ ամերիկյան և բրիտանական կառավարությունները Սադամ Հուսեյնի վարչակարգին զանգվածային ոչնչացման զենք պահելու և կիրառելու մեղադրանք ներկայացրին՝ 2003 թ. Իրաք ներխուժելու համար:

Հետագայում Ատլանտիկայի երկու կողմերում անցկացված հետաքննությունները ցույց տվեցին, որ այդ մեղադրանքները կեղծ էին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Շղթայական վթար Մյասնիկյան փողոցում. բախվել են 7 մեքենաներ. Shamshyan.com’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում հրդեհ է բռնկվել «Պերսևս» մանկական առևտրի կենտրոնում’