‘Քիմ Քարդաշյանը կոչ է արել աջակցել Սիրիահայերի օգնության հիմնադրամին’

704

Ամերիկահայ հայտնի մոդել Քիմ Քարդաշյանն անդրադառնալով Սիրիայի հայկական համայնքի խնդիրներին՝ իր բլոգում հայտարարել է  Սիրիահայերի օգնության հիմնադրամի ստեղծման մասին և կոչ արել իր երկրպագուներին աջակցել  ռազմական գործողություններից  տուժած սիրիահայերին:

«Ուզում եմ ինձ համար շատ կարևոր մի բանով կիսվել ձեզ հետ, որը ձեզանից շատերը միգուցե դեռ չգիտեն: Սիրիան Հայոց ցեղասպանությունից գաղթած ավելի քան 100 000 հայերի տունն է դարձել: Այսօր Սիրիայում կառավարության և ընդդիմության ռազմական բախումների հետևանքով  հազարավոր սիրիահայեր են տուժում, հայկական եկեղեցիներ ավերվում, բազմաթիվ օջախներ քանդվում։  Հազարավոր հայեր տարհանվել են իրենց տներից, թալանվել և սպանվել: Իմ հայկական արմատները շատ կարևոր են ինձ համար: Պետք է ամեն կերպ բաձրացնել այս խնդրի շուրջ աշխարհի իրազեկվածության մակարդակը»,- գրել է հայազգի մոդելը:

Նախորդ հոդվածը‘ «Վրացական երազանքն» ուզում է Սաակաշվիլիին զրկել պահպանության ծառայության նկատմամբ վերահսկողությունից ‘
Հաջորդ հոդվածը‘Տաքսիներրի ուղևորափոխադրումների կազմակերպման մասին փաթեթ է ներկայացվել կառավարությունում’