‘Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել. 1 օրում’

2633

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար է վաստակել օծանելիքի համար, որը նա թողարկել է ընդամենը մեկ օր առաջ: Ընդ որում, վաճառքի հենց առաջին ժամում Քարդաշյանն արդեն 1 մլն դոլարի շահույթ ուներ:

KKW Fragrance օծանելիքը վաճառքի է հանվել չորեքշաբթի օրը: Նշվում է, որ այդ օծանելիքի թողարկման համար Քարդաշյանին ոգեշնչել են թանկարժեք քարերը: Օծանելիքի շարքը ներառում է երեք բույր. Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus и Crystal Gardenia Oud, որոնց արժեքը 35-ից 60 դոլար է: Օծանելիքը կարելի է ձեռք բերել ապրանքանիշի կայքից՝ օնլայն եղանակով:

ԶԼՄ-ները չեն մոռացել հիշեցնել, որ նույն Քարդաշյանը վերջերս իր KKW Beauty x Kylie Cosmetics Créme հեղուկ շրթներկի վաճառքից 13,5 մլն դոլարի շահույթ է ունեցել: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունից խուսափածներին գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը կոչ է անում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել Հայաստանի հետ’