‘
Քիչ անց` ժամը 8:00-ին կմեկնարկեն նախագահական ընտրությունների քվեարկությունը. կբացվեն բոլոր 41 ընտրատարածքների 1988 ընտրատեղամասերը: Դրանք կփակվեն ժամը 20.00-ին:
Քվեաթերթիկի վրա նշված է լինելու 7 թեկնածուի անուններ՝ Հրանտ Բագրատյան, Արման Մելիքյան, Անդրիաս Ղուկասյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան, Պարույր Հայրիկյան:
Այս ընտրությունները համարվում են աննախադեպ, քանի որ առաջին նախագահական ընտրություններն են, որտեղ հիմնական քաղաքական ուժերը հրաժարվել են թեկնածուներ առաջադրել, ինչի արդյունքում ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը կտրուկ նվազել է: Այս ընտրությունները հաճախ անվանում են նաեւ չընտրության ընտրություն:
‘